‘Ֆուտբոլիստի սպանության կապակցությամբ Ալժիրի առաջնությունը դադարեցվել է’

701

Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է ազգային առաջնության խաղարկությունը՝ կապված առաջնության լավագույն ռմբարկու, կամերունցի Ալբերտ Էբոսսեի ողբերգական սպանության հետ: Այս մասին հաղորդում է BBC-ին;

24-ամյա հարձակվողը սպանվել էր «Կաբելիա»-«Ալժիր» խաղի ժամանակ՝ տրիբունայից խաղադաշտ նետված քարի պատճառով: Ալժիրի ոստիկանությունը սկսել է այս ողբերգական պատահարի հետաքննությունը: Բացի սպանությունը կատարողի անձը բացահայտելուց, հետաքննությունը փորձում է նաև պարզել, թե ինչպես է խաղ անցկացնելու իրավունք ստացել այն մարզադաշտը, որտեղ վերանորոգման աշխատանքներ են կատարվում:

Ալժիրի առաջնության վերսկսման ժամկետները առայժմ պարզ չեն:

Նախորդ հոդվածը‘Անիի ավերակների տակ հայտնաբերվել է թունելների հսկայական ցանց’
Հաջորդ հոդվածը‘Դադարեցվել են Շիրակի մարզի դատարանի նախագահի լիազորությունները’