‘
Բրազիլիայի հավաքականի եւ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկի քրոջ առեւանգման կազմակերպիչը Էլիո Պերեյրան է եղել: Վերջինս այն ռեստորանի սեփականատերն է, որտեղ աշխատել է Հալկի քույրը, հաղորդում է Globo Esporte-ն:
Ներկա պահին բրազիլական Կամպինա-Գրանդի քաղաքի ոստիկանությունը շարունակում է այդ գործի հետաքննությունը: Ի սկզբանե Պերեյրան գործում հանդես էր գալիս որպես առեւանգման դեպքի միակ ականատես:
Չարագործները մտադիր էին Հալկի քրոջը պատանդ պահել այնքան ժամանակ, մինչեւ կստանային 115 հազար եվրո փրկագինը: 22-ամյա աղջկա առեւանգման համար հանցագործները հատուկ տուն էին վարձել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Հալկի քույրը ազատ էր արձակվել, որից հետո ոստիկանները հայտնաբերել էին ավազակխմբի անդամներին:
‘