‘
Կոլումբիական «Սուլիա» ակումբը խզել է պայմանագրերը թիմի ֆուտբոլիստներ Դավիդ Բերետոյի ու Էդինսոն Կուերոյի հետ: Պատճառը 2 ֆուտբոլիստների դաժան վերաբերմունքն է կատվի նկատմամբ:
Դավիդ Բերետոն սոցցանցերում հրապարակել է լուսանկարներ, որոնցում կատվին տանջում է ոտքից ու պոչից բռնած, իսկ հետո կենդանուն նետում է պատուհանից: Ավելի ուշ խաղացողները ջնջել են լուսանկարները եւ վստահեցրել, որ կատվի հետ ամեն բան կարգին է, գրում է The Sun-ը:
Ներքին հետաքննություն անցկացնելուց հետո «Սուլիան» խզել է 2 ֆուտբոլիստների հետ պայմանագրերը՝ նրանց խորհուրդ տալով դիմել հոգեբանի:
‘