‘Ֆուտբոլիստները ծեծել են մրցավարին. տեսանյութ’

702

Տաջիկստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրում Դուշանբեի «Էներգետիկ» թիմի խաղացողները՝ «Իստարավշանի» հետ խաղի ժամանակ ծեծի են ենթարկել գլխավոր մրցավարին, հաղորդում է Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցավարի որոշումներից դժգոհ ֆուտբոլիստները նախ սկսել են վիճել մրցավարի հետ, ապա հարձակվել նրա վրա: Արդյունքում հանդիպումը 81-րդ րոպեին դադարեցվել է 1:1 հաշվի ժամանակ:

«Էներրգետիկի» խաղացողների բուռն դժգոհության առիթ է հանդիսացել մրցավարի որոշումը, երբ նա Դուշանբեի թիմի երկու խաղացողի հեռացրել է դաշտից:

Այժմ այս միջադեպը կքննարկվի կարգապահական կոմիտեում, որից հետո համապատասխան պատժամիջոցներ կկիրառվեն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում հակամարտության վերսկսման համար. Սերժ Սարգսյանը՝ Wall Street Journal-ին’
Հաջորդ հոդվածը‘Դարձ ի «վառելափայտս» իւր’