‘Ֆուտբոլիստների եւ մարզիչների 82 տոկոսը «Ոսկե գնդակը» տալիս են Մեսսիին’

849

Իսպանական El Mundo Deportivo-ն անցկացրել է հարցում, որին մասնակցել են 25 երկրների ֆուտբոլիստներ, նախկին խաղացողներ եւ մարզիչներ: Նպատակը եղել է պարզել, թե տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում ով է առաջատարը:

Հարցման մասնակիցների 82.4 տոկոսը նախապատվությունը տվել է «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիին: Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Ռոնալդուն է, երրորդը «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն է:

Հարցման 100 մասնակիցներից 32-ը գործող ֆուտբոլիստ է, 32-ը նախկին խաղացող, 28-ը՝ մարզիչ: 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. 5-րդ տուրի ուշագրավ իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը կդառնա աշխարհի երրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը’