‘Ֆուտբոլիստների կողմից ծեծի ենթարկված մրցավարը մահացել է’

892

Հոլանդիայում երեկ երեկոյան մահացել է եզրային մրցավար Ռիխարդ Նյիվենհեյզենը: Նա սպասարկում էր «Նյիվ Սլոտեն» — «Բեյտենբոյզ» պատանեկան թիմերի ընկերական հանդիպումը, որի ավարտից հետո 15-16 տարեկան ֆուտբոլիստները նրան ծեծի էին ենթարկել, հայտնում է  AP-ը: Ընդ որում, այդ խաղին մասնակցել է նաեւ մրցավարի տղան:

Ծեծի ենթարկվելուց հետո Նյիվենհեյզենը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Նրան ծեծի ենթարկած ֆուտբոլիստները, որոնք «Նյիվ Սլոտեն» թիմից են, ձերբակալվել են:

«Սրա հետ ինչ-որ բան պետք է անել: Սա շատ լուրջ բան է, որպեսզի խոսքերով սահմանափակվենք: Այդ տղաների ուղեղներում կարճ միացում կա»,- մեկնաբանել է միջադեպը «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը:

Նախորդ հոդվածը‘Լեգիտիմ չեն իշխանությունները, ոչ թե ընտրությունները’
Հաջորդ հոդվածը‘Իրանը ոչնչացրել է ամերիկյան անօդաչու թռչող սարք’