‘
Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Լաս Պալմաս» — «Ատլետիկ Բիլբաո» խաղում ուշագրավ դեպք է գրանցվել:
Տանտերերի առաջատար Խոնաթան Վիերան հանդիպումից առաջ 40 աստիճան ջերմություն է ունեցել, սակայն պատրաստակամություն է հայտնել խաղադաշտ դուրս գալ: Արդյունքում, նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
«Գրեթե մեռած էի: Ջերմաստիճանս անչափ բարձր էր: Բժիշկը հնարավոր ամեն ինչ արեց, որ առողջանամ: Պարզապես ցանկանում էի օգնել թիմին:Չէի պատկերացնում, որ այդքան կդիմանամ: Հանդիպան ավարտից հետո շատ հոգնած էի»,- UD Radio-ի եթերում ասել է իսպանացին:
‘