‘Ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Դանիա’

1001

Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Դանիա: Հունիսի 11-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:15-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի հերթական հանդիպումը Դանիայի հավաքականի հետ: Թիմը կհանգրվանի «Հիլթոն Կոպենհագեն Այրփորտ» հյուրանոցում:

Հունիսի 10-ին Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի նախախաղային մարզում Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: Մարզումից առաջ կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդանի Մինասյանի մամուլի ասուլիսը:

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Կոպենհագեն հետևյալ կազմով՝

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Արթուր Հարությունյան, «Շիրակ»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա
Արթուր Ավագյան «Գանձասար»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Մարկոս Պիցելի, «Կրասնոդար», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Նորայր Ասլանյան, «Էմմեն», Հոլանդիա
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Սարգիս Ադամյան «Հանզա», Գերմանիա

ffa.am

Նախորդ հոդվածը‘Արագածոտնի մարզում կայծակնահարվել է 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Մեկ միտում, երկու ծրագիր, անխուսափելի ընտրություն’