‘Ֆուտբոլի թուրք երկրպագուի կնոջ «դաժան» կատակի արդյունքը (տեսանյութ)’

1844

Ֆուտբոլասեր Իզեթ Սալթին աննկարագրելի ցասման մեջ է ընկել ու տակնուվրա է արել հյուրասենյակը, երբ  նրա կինը «դաժան» կատակ է խաղացել «Եվրո-2016» ֆուտբոլի առաջնության շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, տղամարդը պատրաստվում էր դիտել Թուրքիա-Խորվաթիա խաղը, սակայն կինը միտումնավոր խանգարել է նրան` րոպեն մեկ անպատեհ հարցեր տալով:

Կինն այնքան է շեղել ամուսնուն, որ վերջինս կորցրել է համբերությունն ու բղավելով` դուրս է հանել նրան սենյակից: Դրանից հետո կինն անցել է իր կազմակերպած «դավադրության» 2-րդ մասին: Հատուկ հավելվածի միջոցով կինը կարողացել է կառավարել հեռուստացույցն ու խաղի ամենահետաքրքիր պահերին անջատել-միացրել է այն: 

Հեռուստացույցի անհասկանալի ու նյարդայնացնող անջատում-միացումներից կատաղած` Սալթին տակնուվրա է արել հյուրասենյակը, կոտրել է լեփթոփն ու հեռուստացույցը:

Այնուհետև ներս է մտել կինն ու պատմել, որ այդ ամենի հեղինակն ինքն է:

Նախորդ հոդվածը‘Bild-ի խմբագիրը խոսել է Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին’
Հաջորդ հոդվածը‘«Լեսթերի» բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են մնալ թիմում, Վարդին որոշում կկայացնի Եվրո-2016-ից հետո’