Ֆրանկոֆոն Սուրբ Ծննդյան տոնավաճառ Մասիսում. մշակույթների ջերմ հանդիպում

1018

Ֆրանկոֆոն Սուրբ Ծննդյան տոնավաճառ Մասիսում. մշակույթների ջերմ հանդիպում

Դեկտեմբերի 24–25-ին Մասիս քաղաքի Ֆրանկոֆոնիայի այգում անցկացվեց Ֆրանկոֆոն Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որը միավորեց ֆրանկոֆոն մշակույթի շունչը և Սուրբ Ծննդյան տոնի ջերմությունը։

Տոնավաճառը դարձավ հարթակ՝ ներկայացնելու ինչպես ֆրանսախոս մշակութային ավանդույթները, այնպես էլ հայ ստեղծագործողների աշխատանքները։ Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու ձեռագործ արտադրանքների, տոնական ցուցադրությունների, ավանդական համերի և արվեստի բազմազան ձևերի հետ։

Միջոցառմանը մասնակցեցին․
 • Մասիսի առաջին հիմնական դպրոցի աշակերտները՝ ձեռագործ ստեղծագործություններով,
 • Անատոլ Ֆրանսի անվան դպրոցի սաները՝ տոնական ձեռքի աշխատանքներով,
 • Ֆրանս–հայկական մասնագիտական քոլեջի ուսանողները՝ ստեղծագործական ցուցադրությամբ,
 • «Զամբյուղ Սյունիքից» նախաձեռնությունը՝ ներկայացնելով Սյունիքի տարածաշրջանի ձեռագործ արտադրանք և ավանդական համեր՝ Գորիսի հյուպատոսի աջակցությամբ։

Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ներկայացվեցին նաև ծրագրի նպատակը և սպասվող նախաձեռնությունները։

Միջոցառումը իրականացվեց Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից և շարունակելու է ձևավորել հարթակ՝ համագործակցության, մշակութային փոխանակման և համայնքային ծրագրերի համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածըԸնդդեմ սեփական պատմության կեղծարարության – 45. Լեւոն Տեր-Պետրոսյան – Նախընտրական ելույթ պետական հեռուստատեսությամբ (20 սեպտեմբերի, 1996թ.)
Հաջորդ հոդվածըԹելման Պետրոսյան. Լևոն Տեր-Պետրոսյանը` պետական մտածողության չափանիշ