Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»՝ Եվրոպայի լիգայի հաղթող (տեսանյութ)

384

Գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը՝ եզրափակիչում հետխաղային 11 մետրանոցներով հաղթելով շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»։

Սեւիլիայում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 57-րդ րոպեին բացեց «Ռեյնջերսի» նիգերիացի կիսապաշտպան Ջո Արիբոն։ 69-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց գերմանական թիմի կոլումբացի հարձակվող Ռաֆայել Բորեն։

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։ Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Այնտրախտի» ֆուտբոլիստները՝ 5։4։  «Գլազգո Ռեյնջերսից» ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին վրիպեց։

Եվրագավաթներում «Այնտրախտը» նախորդ անգամ եզրափակիչ հասել էր 42 տարի առաջ՝ նվաճելով ՈւԵՖԱ-ի գավաթը։ «Գլազգո Ռեյնջերսը» նախորդ անգամ եվրագավաթային եզրափակիչում խաղացել էր 2008-ին․ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչում պարտվել էր «Զենիթին»։

Եվրոպայի լիգա, եզրափակիչ

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» — «Գլազգո Ռեյնջերս»՝ 1:1, 11 մ՝ 5։4 (տեսանյութ)

Ռաֆայել Բորե, 69 — Ջո Արիբո, 57

Նախորդ հոդվածըԻ՞նչ է սպասվում «Ազովի» մարտիկներին
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ նախագահ․ Նույնիսկ աղջիկներն ինձ այդքան սրտիկներ չէին ուղարկել, ինչքան Մոուրինյոն