‘
Ոստիկանության 88 աշխատակիցներ վիրավորվել են Մայնի Ֆրանկֆուրտում չարտոնված ցույցի ընթացքում, լրագրողներին հայտարարել է քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Հեսսեր Քոշիգը: Ավելի վաղ հաղորդվում էր 70 վիրավոր իրավապահների մասին:
«8 իրավապահ վիրավորվել է քարերով գլխին հարված ստանալու արդյունքում, 80 մարդ այրվածքներ են ստացել, թունավորվել են գազից եւ այլ վնասվածքներ ունեն», -ասել է Քոշիգը:
Բողոքի ակցիայի ներկայացուցիչները РИА Новости-ին տեղեկացրել են, որ ոստիկանության կողմից կիրառված ջրցանների, արցունքաբեր գազի եւ մահակների հետեւանքով վիրավորվել են նաև բազմաթիվ ցուցարարներ:
Եվրոպայի կենտրոնական բանկի կենտրոնակայանի պաշտոնական բացման դեմ ուղղված ակցիան սկսվել է չորեքշաբթի վաղ առավոտից: Ակցիային, РИА Новости-ի տվյալներով, մասնակցում է շուրջ 1,5 հազար մարդ:
‘