Ֆրանսիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին խաղացող Ֆրանկ Ռիբերին 39 տարեկանում ավարտեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում արած գրառումով։
«Գնդակը դադարում է շարժվել, իսկ զգացմունքներն իմ ներսում՝ ոչ։ Շնորհակալ եմ բոլորին այս հրաշալի արկածի համար»,- գրել է Ռիբերին։
Նրա վերջին ակումբը իտալական «Սալերնիտանան» էր։
Կարիերայի մեծ մասը Ռիբերին անցկացրել է «Բավարիայում» (2007-2019), որի հետ դարձել է Գերմանիայի 9-ակի չեմպիոն, 6-ակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության հաղթող։ Նա խաղացել է նաեւ «Մարսելում», «Ֆիորենտինայում», «Գալաթասարայում»։
Ֆրանսիայի հավաքականի կազմում Ռիբերին 2006-ին դարձել է աշխարհի փոխչեմպիոն։