‘Ֆրանկ Ռիբերի. Կինս արդեն իսկ տեղ է պատրաստել «Ոսկե գնդակի» համար’

711

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի դադարում գովեստի խոսքեր շռայլել ինքն իր խաղի վերաբերյալ: «Կարծում եմ՝ «Ոսկե գնդակն» ստանալու իմ հնարավորություններն ավելի բարձր կլինեին, եթե ինձ ավելի շատ աջակցեին: Ի՞նչ եք կարծում, Արգենտինայում կամ Պորտուգալիայում քվեարկելո՞ւ են Ռիբերիի օգտին: Տպավորություն ունեմ, որ մարդիկ Ֆրանսիայում ավելի շատ նախապատվություն են տալիս Մեսսիին և Ռոնալդուին, և ես չգիտեմ՝ որն է դրա պատճառը: Բայց ես հիանալի մրցաշրջան եմ անցկացրել: Նախկինում ես լավն էի, իսկ այժմ ես լավագույնն եմ: Կինս արդեն իսկ տեղ է պատրաստել «Ոսկե գնդակի» համար», — ասել է Ռիբերին: Նշենք, որ Լեո Մեսսիի վնասվածքից հետո ֆրանսիացին բուքմեյքերական գրասենյակներում վերածվել է «Ոսկե գնդակի» հաղթողի գլխավոր ֆավորիտի: Եվ չնայած այդ փաստի՝ միջազգային բուքմեյքերական գրասենյակներում ամենաշատ խաղադրույքները շարունակվում են կատարվել Լեո Մեսսիի օգտին:

Նախորդ հոդվածը‘Հեղինե Բիշարյանին դուր չի եկել, որ իր քրոջ փեսային «քույրիկ Լևոն» են անվանել ‘
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Չարչարենց. Մեր եղբայր Շանթը’