‘Ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել են փարիզյան ահաբեկչությունների կազմակերպչի անունը’

992

Ֆրանսիական RTL ռադիոկայանը բացահայտել է Փարիզի ահաբեկչական գործողությունների հավանական կազմակերպչի անունը՝ 27-ամյա սիրիացի Աբդելհամիդ Աբաուդ:

Վերջինիս անունը հոլովվել է հունվարին Բելգիայում խափանված ահաբեկչական գործողությունների հետաքննության ժամանակ: Աբաուդը համարվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենաակտիվ գրոհայիններից մեկը:

Նոյեմբերի 15-ին հաղորդվել է, որ իշխանությունները պարզել են ահաբեկչության երեք կասկածյալների ինքնությունը՝ Ֆրանսիայի 29-ամյա քաղաքացի Իսմայիլ Օմար Մոստեֆայի, 1990 թ. ծնված Աբդուլակբակ Բ., որի դիակի մոտ սիրիական անձնագիր են գտել, և Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամմեդ: Բացի այդ՝ ահաբեկչական հարձակմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի 20-ամյա մի քաղաքացի՝ Բիլալ Հադֆի:

Այս տարվա հունվարի 18-ին հաղորդագրություն էր տարածվել, որ Աբաուդն ու իր համախոհները Բելգիայի հատուկ ծառայությունների պահանջով ձերբակալվել են Հունաստանում, սակայն բելգիական դատախազության ներկայացուցիչը հերքել էր ձերբակալվածների կապը ծայրահեղական խմբավորումների հետ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զանգվածային գերեզմանատեղիներ՝ ԻՊ-ից ազատագրված Սինջարում’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանը պահանջել է, որ Աշոտյանը բացատրություններ տա ‘