«Ֆրանսիական Թրամփը»՝ իսլամի և ֆեմինիզմի հակառակորդը, կմրցի Մակրոնի հետ

129

Ֆրանսիացի ծայրահեղ աջ հրապարակախոս Էրիկ Զեմմուրը, ինչպես սպասվում է, երեքշաբթի կհայտարարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին։

63-ամյա Զեմմուրն արդեն երեք տասնամյակ զբաղվում է հրապարակախոսությամբ, որի հիմնական պաթոսը հանգում է «ֆրանսիական քաղաքակրթության» վերջը կանխատեսելուն։

Որոշ հարցումների համաձայն՝ Զեմմուրը երկրորդ փուլ է դուրս գալու Ֆրանսիայի գործող նախագահ Էմանյուել Մակրոնի հետ մաիասին։

Զեմմուրը կանխատեսում է Ֆրանսիայի անկումը միգրանտների հոսքի պատճառով, նա պահանջում է արգելել օտար անունները, պաշտպանում է տղամարդկանց այրականության իրավունքը և պաշտպանում է Վիշիի ռեժիմի համագործակցությունը նացիստների հետ։

2022 թ․ ապրիլին նախատեսված նախագահական ընտրություններում Զեմմուրին պատրաստ է պաշտպանել ֆրանսիացի ընտրողների 17 %-ը։ Դա ավելին է, քան մյուս բոլոր թեկնածուների վարկանիշը՝ բացի գործող նախագահ Էմանյուել Մակրոնից։

«Դուք ֆրանսիական Թրամփն եք»,- իր նոր գրքում անանուն զրուցակցուհու խոսքն է մեջբերում Զեմմուրը՝ ակնհայտորեն հպարտանալով այդ համեմատությունից։

Ինչպես և ԱՄՆ նախկին նախագահը՝ հրապարակախոս Զեմմուրը նույնպես քաղաքական փորձ չունի, վրդովեցնող բաներ է բարձրաձայնում և զվարճացնում է հանրությանը, որը հիասթափվել է պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներից և կուսակցություններից։

Եվ, ինչպես և Թրամփի դեպքում էր, մի քանի կանայք նրան հրապարակավ մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ, ու Զեմմուրը մտադիր չէ ներողություն խնդրել, ինչպես նաև մուսուլմանների ու սևամորթ ֆրանսիացիների հասցեին իր սադրիչ արտահայտությունների համար, որոնց պատճառով նա արդեն երկու անգամ դատապարտվել է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՉինաստանի իշխանությունները անձին ճանաչելու համակարգ են ստեղծում
Հաջորդ հոդվածըՄահաբեր փոթորիկ Ստամբուլում