‘Ֆրանսիական «Հավր»-ի 18-ամյա ֆուտբոլիստը մահացել է’

1304

Ֆրանսիական Լիգա 2-ում հանդես եկող «Հավր»-ի պաշտպան Սամբա Դիոպը մահացել է: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

18-ամյա սենեգալցի խաղացողին շաբաթ առավոտյան գտել են իր ծնողների բնակարանում՝ անգիտակից վիճակում: Մահվան մանրամասները դեռ հայտնի չեն:

Դիոպը հանդես էր գալիս «Հավր»-ի պահեստային թիմում և ժամանակ առ ժամանակ հիմնական թիմի հետ մարզվում էր: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել էր 21 հանդիպման:

Նշվում է, որ Դիոպն առողջական խնդիրներ չուներ և մարզվում էր սովորական ռեժիմով:

Նախորդ հոդվածը‘Լա Լիգա. «Բարսելոնա» — «Լեգանես»՝ 3:1. Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խաբի Ալոնսոն մարզչական դասընթացների կհաճախի’