‘Ֆրանսիական հեղինակավոր ակումբներից մեկը առաջարկ է արել Կասիլյասին’

1286

Իսպանացի հայտնի դարպասապահ Իկեր Կասիլյասը շուտով ազատ գործակալի կարգավիճակ կստանա, քանի որ «Պորտու»-ն մտադիր չէ նրան նոր պայմանագիր առաջարկել:

Ինչպես հաղորդում է RMC-ն, ստեղծված իրավիճակից ցանկանում է օգտվել Մարսելի «Օլիմպիկ»-ը, որը Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ավագին մեկ տարվա պայմանագիր է առաջարկել, որում կետ կներառվի համաձայնագրի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու համար:

2016/17 մրցաշրջանում 35-ամյա Կասիլյասը «Պորտու»-ի կազմում մասնակցեց 33 խաղի՝ բաց թողնելով 16 գնդակ: 19 խաղերում իսպանացին իր դարպասը անառիկ է պահել:

Նախորդ հոդվածը‘Օբամեյանգը՝ ՊՍԺ տեղափոխության նախաշեմին. կողմերը վերջնական համաձայնության են եկել’
Հաջորդ հոդվածը‘Ովքեր են աշխարհի ամենահայտնի մարզիկները’