Ֆրանսիական «Պատրիոտներ»-ի առաջնորդը երրորդ համաշխարհայինի վտանգ է տեսնում

293

Ֆրանսիական «Պատրիոտներ» կուսակցության առաջնորդ և Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ֆլորիան Ֆիլիպպոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ռազմավարությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։

«Չինաստանը պաշտոնապես ԱՄՆ-ից պահանջում է դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային։ Դա չափազանց լուրջ է դառնում։  Մենք սլանում ենք երրորդ համաշխարհային պատերազմին ընդառաջ, կամ էլ` դադարում ենք շնիկի պես հետևել ՆԱՏՕ-ին և նրա ամերիկյան ռազմավարությանը»,- իր Twitter-ում գրել է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը Վաշինգտոնին համարել է ուկրաինական հակամարտության էսկալացիայի գլխավոր մեղավորը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍթոլթենբերգ․ ՌԴ-ի հաղթանակն Ուկրաինայում «վտանգավոր ուղերձ» կլինի ավտորիտար առաջնորդների համար
Հաջորդ հոդվածըԱնգլիայի գավաթ․ 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները