‘Ֆրանսիական պարբերականը հրապարակել է մարգարե Մուհամեդի ծաղրանկարները’

735

Ֆրանսիական հումորային Charlie Hebdo շաբաթաթերթը հրապարակել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

Ֆրանսիայի մահմեդականների խորհուրդը, որը ներկայացնում է երկրում բնակվող՝ իսլամի 4 մլն հետևորդների շահերը, հայտարարել է, որ «ապշած է» պարբերականի արածով և կոչ արել «չարձագանքել այդ սադրանքին»:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ Ֆրանսիայում խոսքի ազատություն կա և բոլոր վիրավորվածներին խորհուրդ է տվել դիմելու դատարան:

Հիշեցնենք, որ ծաղրանկարները հրապարակվել են «Իսլամի անմեղությունը» ֆիլմի պատճառով իսլամական երկրներում բռնկված անկարգությունների ալիքի համատեքստում:

Վաճառք դուրս գալուց մի քանի ժամ անց, ամսագրի ամբողջ տպաքանակը սպառվել է:

Նախորդ հոդվածը‘Դատախազությունը «ատկատների» գործով նյութեր չի ստացել ‘
Հաջորդ հոդվածը‘Նոր արագաչափեր Երևանում’