‘Ֆրանսիայի ԱԳՆ. Այդ որոշումը կարող է վտանգել բանակցային ջանքերին ‘

1047

Ֆրանսիան, ինչպես եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, խստագույնս հավատարիմ է մնում ԼՂհակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ գտնում է, որ այդ որոշումը կարող է վտանգել բանակցային ջանքերին եւկողմերի միջեւ վստահության մթնոլորտի հաստատմանը:

Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքը հայտարարություն է հրապարակել` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո ադրբեջանական իշխանություններից կողմից համաներվելու կապակցությամբ:

«Ֆրանսիան, ինչպես եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, խստագույնս հավատարիմ է մնում ԼՂհակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ գտնում է, որ այդ որոշումը կարող է վտանգել բանակցային ջանքերին եւկողմերի միջեւ վստահության մթնոլորտի հաստատմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ֆրանսիան արձագանքել է վերջինը: Առաջին արձագանքը` օգոստոսի 31-ին հնչել է ԱՄՆ-ից,սեպտեմբերի 3-ին էլ հայտարարություն էր տարածել ՌԴ ԱԳՆ-ն:  

Նախորդ հոդվածը‘1 հայ զոհ եւ 3 վիրավորներ Սիրիայում’
Հաջորդ հոդվածը‘ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար. Ռասիստական հանցագործությունները անպատիժ չպետք է մնան ‘