‘Ֆրանսիայի ԱԳՆ. Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները հնարավոր են արդեն այս շաբաթ’

570

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներն արդեն կգործեն այս շաբաթվա ընթացքում, եթե Մոսկվան չարձագանքի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի` Ուկրաինայում ճգնաժամի թուլացմանը միտված առաջարկին:

«Եթե նրանք չպատասխանեն կամ բացասաբար պատասխանեն, ապա արդեն այս շաբաթվա ընթացքում մի շարք պատժամիջոցներ կկիրառվեն», — ըստ Deutsche Welle-ի, այսօր հայտարարել է Ֆաբիուսը:

Նա հավելել է, որ պատժամիջոցները կարող են ներառել վիզային արգելքները եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի առանձին քաղաքացիների բանկային ակտիվների սառեցումը:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անօրինական է համարել Ղրիմում մարտի 16-ին նախատեսված հանրահավաքը Ռուսաստանին միանալու հարցով, նշելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի այդ շրջանի բռնակցումը նույնպես անօրինական կլինի:

«Միակ օրինական քվեարկությունը մայիսի 25-ին նախատեսված Ուկրաինայի նախագահի ընտրություններն են: Մարտի 16-ի քվեարկությունը ապօրինի է», — նշել է նա:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական ճգնաժամ. Քերին հետաձգել է հանդիպումը Պուտինի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են դարձել Յանուկովիչի ելույթի տեղն ու ժամը (ուղիղ)’