Մակրոնը չի բացառում իր այցն Ուկրաինա

485

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կարող է այցելել Կիև, սակայն առայժմ դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան, երեքշաբթի հայտարարել է ֆրանսիական ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անն Կլեր Լեժանդրը։

«Իրադրությունը չի փոխվել, Ֆրանսիայի նախագահը չի բացառում իր այցը Կիև»,- ասել է Լեժանդրը։ Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ «ներկա փուլում գործնականում այդ այցին նպաստող գործոններ չկան»։

Ավելի վաղ Մակրոնը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ կլինի այցելելու Ուկրաինա, երբ դրա անհրաժեշտությունը ծագի, և «երբ այդ այցն օգտակար լինի»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ ԱԽ-ն նիստ կանցկացնի Ուկրաինայում
Հաջորդ հոդվածըՀռոմ․ Նովակ Ջոկովիչը մեկնարկեց հաղթանակով