Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան հրապարակել է երկրի առաջնության օրացույցը։ Մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 5-ին, կավարտվի 2023թ․ հունիսի 3-ին։
Չեմպիոն ՊՍԺ-ին մեկնարկային տուրում կհյուրընկալվի «Կլերմոնին»։
Նոյեմբերի 13-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը առաջնությունում կլինի խաղադադար՝ պայմանավորված Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացմամբ։
17-րդ տուրի հանդիպումները կանցկացվեն հունվարի 1-2-ին։
Առաջնությունում վերջին 4 տեղերը գրաված թիմերը կլքեն ուժեղագույնների լիգան, երկրորդ դիվիզիոնից կբարձրանա 2 ակումբ։