‘Ֆրանսիայի դատարանը մեղադրանք է ներկայացրել գործարար Սուլեյման Կերիմովին’

2685

‘

Ֆրանսիական դատարանը հարկերից խուսափելու և փողերի լվացման մեղադրանք է ներկայացրել ռուսաստանցի միլիարդատեր, Դաշնային խորհրդի անդամ Սուլեյման Կերիմովին: Խոսքը «մի քանի տասնյակ միլիոն եվրո» լվանալու մասին է, որոնք ստացվել են կազմակերպված խմբի կողմից կատարված հարկային մեքենայությունների արդյունքում:

Ինչպես մանրամասնում է Reuters-ը, այդ մեղադրանքով առավելագույն պատիժը, ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ մինչև 10 տարվա ազատազրկումն է:

Մեղադրյալի համար խափանման միջոց ընտրելիս դատարանը որոշում է կայացրել, որ Կարիմովը կարող է մնալ ազատության մեջ, բայց պետք է ֆրանսիական իշխանություններին հանձնի իր անձնագիրը և 5 մլն եվրո գրավ մուծի, հաղորդել է Նիսի դատախազը: Գործարարին նաև արգելվում է դուրս գալ Ծովափնյա Ալպերի դեպարտամենտի սահմաններից և շփվել մի շարք անձանց հետ, որոնց ցուցակը, սակայն, դատախազությունը հրաժարվել է հրապարակել: Բացի այդ, Կարիմովը շաբաթը մի քանի անգամ պարտավոր է ներկայնալ տեղի ոստիկանություն:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ֆրանսիացի քննիչները Կարիմովին կասկածում են դրածո կազմակերպությունների միջոցով Լազուրի ափում մի քանի շքեղ առանձնատներ ձեռք բերելու մեջ: Le Figaro թերթը տեղեկացնում է, որ Կարիմովի հետ միասին ձերբակալվել է ևս չորս հոգի:

Ռուսաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ որպես ռուսաստանյան խորհրդարանի վերին պալատի անդամ՝ Կարիմովը օտար պետությունների տարածքում քրեական հետապնդումների նկատմամբ դիավանագիտական իմունիտետ ունի:

Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Դատարանին «Ցռան մոզի» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել Պավել Մանուկյանին’