‘Ֆրանսիայի դատարանը Femen-ին զրկել է Փարիզի մերձակա կենտրոնակայանից’

652

Ֆրանսիական արդարադատությունը սկանդալային համբավ ունեցող միջազգային ֆեմինիստական Femen կազմակերպությանը զրկել է Փարիզի մերձակա կենտրոնակայանից, հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները:

Femen-ի ակտիվիստուհիները մի քանի ամիս զբաղեցնում էին իրենց կողմից ապօրինաբար գրավված շենքը Փարիզի մերձակա Կլիշի-լա Գարեն քաղաքում: Այդ հին շենքը պատկանում էր խմելու ջրի մաքրման տեղական ծառայությանը, սակայն արդեն երկար ժամանակ չէր օգտագործվում: Շենքում Femen-ցի կանայք ապրում էին, կերակուր պատրաստում, իրենց ակցիաների փորձեր անցկացնում, ինչպես նաև՝ զբաղվում էին ինքնապաշտպանության հնարքների մշակմամբ՝ ցույցերի ժամանակ ոստիկանությունից պաշտպանվելու համար:

Անյեր-սյուռ-Սեն քաղաքի դատարանը որոշում է կայացրել ակտիվիստուհիներին «անհապաղ» վտարել այդ շենքից: Բացի այդ՝ որոշումը նախատեսում է, որ ֆեմինիստական կազմակերպությունը  փակի օգտագործված էլեկտրաէներգիայի  համար գոյացած մոտավորապես 7,4 հազար եվրո պարտքը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Արգենտինան դժվարին պայքարում հաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անխել դի Մարիայի գոլը դարձավ Աշխարհի առաջնություններում ամենաուշ խփած գոլը’