‘Ֆրանսիայի դեսպանը «կամ-կամ»-ից անցնում է «և-և»-ի ‘

1166

Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, հնարավոր է, թելադրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու և ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու գործընթացը շարունակելու իշխանությունների որոշումը: Այսօր լրագրողներին նման հայտարարություն է արել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

«Դա ենթադրում է «և-և», այլ ոչ թե «կամ-կամ» մոտեցում»,- նշել է դեսպանը: Նա նաև նշել է, որ այդ առնչությամբ Ֆրանսիայի դիրքորոշումը հստակ արտահայտվել է նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան այցի ժամանակ, երբ նա հայտարարել է, որ Երևանի համար պետք է մշակվի ԵՄ հետ համագործակցության տարբերակված մոտեցում:

Դեսպանը հիշեցրել է, որ Օլանդը նաև կոչ է արել գտնել մեխանիզմներ, որոնք Հայաստանին հնարավորություն կտան շարունակել ԵՄ հետ ասոցացված համագործակցությունը, քանի որ վերջինս իր արժեքներով խորապես եվրոպական երկիր է: 

Նախորդ հոդվածը‘Ուրուգվայական կինոն` Երևանում ‘
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը’