Ֆրանսիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան ակցիա է սկսել՝ ի աջակցություն բուժաշխատողների, ովքեր պայքարում են կորոնավիրուսային համաճարակի դեմ, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Լիգա 1-ի 6-րդ և Լիգա 2-ի 8-րդ տուրերում խփված յուրաքանչյուր գոլի համար ֆրանսիական հիվանդանոցների հաշվին 500-ական եվրո կփոխանցվի:
Բացի դա, առաջնությունների բոլոր տարբերանշանները սոցիալական ցանցերում կփոխվեն սպիտակ գույնով: Ինչպես նաև, գնդակը խաղադաշտ դուրս բերող անձը կլինի բուժաշխատող և կկրկի սպիտակ համազգեստ: