‘Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է Մակրոնի կուսակցությունը’

2449

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը, բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը:

«Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունն ատացել է ձայների 28,21 %-ը: Երկրորդ տեղում աջակենտրոն «Հանրապետականներ» կուսակցությունն է՝ 15,77 %-ով: Մարին Լը Պենի «Ազգային ճակատը» ստացել է ձայներ 13,2 %-ը, իսկ Մակրոնի կուսակցության  դաշնակից «Դեմոկրատական շարժումը»՝ 4,11 % : Մասնակցությունը կազմել է մոտավորապես 51 %:

Ֆրանսիայի Ազգային ասամբլեայում՝ խորհրդարանի ստորին պալատում, 577 տեղ է:

Ազգային ասամբլեայի ընտրություններն ավանդաբար անցկացվում են երկու փուլով: Երկրորդ փուլը կկայանա հունիսի 18-ին: Երկրորդ փուլ անցնելու հաար անհրաժեշտ է հավաքել առնվազն 12,5 % ձայն:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռոբսոն. Հաջորդ մրցաշրջանում Մանչեսթեր Յունայթեդը պայքարելու է չեմպիոնության համար’
Հաջորդ հոդվածը‘Երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ’