‘
Ֆրանսիայի ազգային ժողովը հավանություն է տվել այն բանաձևին, որը երկրի ղեկավարությանը կոչ է անում ճանաչել Պաղեստին պետությունը: Փաստատթուղթն ընդունվել է 339 «կողմ» և 151 «դեմ» ձայներով և փոխանցվել է գործադիր իշխանությանը: Սոցիալիստների առաջարկած այս բանաձևը պարտադիր բնույթ չունի և, ամենից առաջ՝ խորհրդանշական կոչ է ֆրանսիական ղեկավարությանը: Փոխանցում է euronews-ը:
‘