‘
Ֆրանսիայի խորհրդարանը նախագահին պաշտոնանակ անելու կարգի վերաբերյալ օրենք է ընդունել: Սենատում քվեարկությունը տեղի է ունեցել անցյալ գիշեր:
Օրենքի դրույթները նախատեսում են երկրի ղեկավարի արագ պաշտոնանկությունը՝ նրա կողմից «զանցանքներ գործելու դեպքում, որոնք անհամատեղելի են զբաղեցրած բարձր պաշտոնի հետ»:
Ֆրասիացի իրավաբանների պարզաբանման համաձայն՝ նկատի են առնվում ինչպես քրեական հանցագործությունները, օրինակ՝ սպանությունը, այնպես էլ նախագահի կողմից իր անմիջական պարտականությունները չկատարելը, այդ թվում՝ կառավարության նիստ չանցկացնելը և օրենքների հաստատումից չպատճառաբանված կերպով հրաժարվելը:
Պաշտոնանկության պատճառ կարող են հանդիսանալ նաև նախագահի կողմից սահմանադրության դրույթների իրականացմանը խոչընդոտելը և իրեն տրված իշխանության չարաշահումը: Փոխանցում է ТАСС-ը:
‘