‘Ֆրանսիայի խորհրդրանը հավանություն է տվել նույնասեռ ամուսնությանը’

597

 

Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել օրինագծի հիմնական հոդվածին, որը օրինականացնում է միասեռականների միջեւ ամուսնությունը եւ թույլ է տալիս նրանց երեխա որդեգրել:

Ֆրանսիայի խորհրդարանի ներքին պալատի պատգամավորների կողմից հավանության արժանացած հոդվածը սահմանում է, որ ամուսնությունը երկու մարդկանց (եւ ոչ տղամարդու եւ կնոջ) միջեւ միություն է:

Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումը՝ թույլատրել տարբեր սեռական կողմնորոշում ունեցող անձանց ամուսնությունը, բուռն բանավեճեր է առաջացրել ֆրանսիական հասարակության շրջանում:

Վերջին շաբաթների ընթացքում Փարիզի փողոցներում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ինչպես օրինագծի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների մասնակցությամբ: 

Նախորդ հոդվածը‘Ես հասկացել եմ, թե ում էր ձեռնտու Հայրիկյանի դեմ մահափորձը, իսկ դու՞ք’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայում 6,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել’