‘Ֆրանսիայի կառավարությունը համաձայնել է օրինականացնել միասեռական ամուսնությունները ‘

638

Ֆրանսիայի կառավարությունը նոյեմբերի 7-ին հավանության է արժանացրել միասեռական ամուսնությունների և միասեռական զույգերին որդեգրման իրավունք տալու վերաբերյալ օրենսդրական նախագծին, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France-Presse գործակալությունը:

Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական ծրագրի առանցքային կետերից մեկն էր: Նա հայտարարել է, որ միասեռական ամուսնությունների օրինականացումը « ողջ հասարակության համար» առաջընթաց քայլ կլինի: Մինչդեռ ընդդիմության կարծիքով՝ նոր օրենքը կխարխլի ընտանիքի ինստիտուտը: Le Point պարբերականի կարծիքով՝ այս օրենքն Օլանդի դեմ կտրամադրի ոչ միայն աջ ընդդիմությանը և կաթոլիկ եկեղեցուն, այլև հենց սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին, որոնք օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխություններն անբավարար են համարում:

Le Monde թերթի հարցումների արդյունքներով՝ միասեռական ամուսնություններին հավանություն տվող քաղաքացիների թիվը, 1995 թ. համեմատությամբ, զգալիորեն աճել է՝ 51 տոկոսից հասնելով 65-ի: Միասեռական զույգերին որդեգրման իրավունք տալու կողմնակիցներն ավելի քիչ են՝ հարցվածների ընդամենը 52 տոկոսը: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի կտրուկ նահանջը’