‘Ֆրանսիայի մշակույթի նախարարը հրաժարվել է ընդգրկվել կառավարության նոր կազմում ‘

701

Ֆրանսիայի մշակույթի գործող նախարար Օրելի Ֆիլիպետին, որը երկուշաբթի, կառավարության ամբողջ կազմի հետ միասին, պաշտոնանկ էր արվել, հրաժարվել է ընդգրկվել կառավարության նոր կազմում: Այդ մասին նա հայտարարել է BFM TV հեռուստատեսության ուղիղ եթերում՝ համերաշխություն հայտնելով այն նախարարներին, ովքեր հանդես են եկել երկրի ղեկավարության կողմից տարվող տնտեսական քաղաքականության դեմ:

Մասնավորապես՝ Ֆիլիպետին Ֆրանսիայի նախագահի և վարչապետի գործունեության քննադատության հարցում միավորվել է լուծարված կառավարության ևս երկու առանցքային նախարարների հետ: Անցած հանգստյան օրերին էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուրը բացահայտ հանդես եկավ վարչապետ Մանուել Վալսի խիստ տնտեսման քաղաքականության դեմ, և այդ հարցում նրան հրապարակավ պաշտպանեց ազգային կրթության նախարար Բենուա Ամոնը: Հենց այս երկու քաղաքական գործիչների դիրքորոշումն էլ, ըստ էության, կառավարության անակնկալ հրաժարականի պատճառ դարձավ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Դուբայ-Մոսկվա ինքնաթիռը ոչ սթափ ադրբեջանցու պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Շոտլանդիա. Վերջին դեբատները՝ հանրաքվեից առաջ’