Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթել է Մակրոնը

514

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանյուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների հիմնական հաշվարկից հետո հավաքել է 58,55 %։

Համապատասխան տվյալներն իր կայքում ներկայացրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը։

«Ազգային միավորում» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը հավաքել է ձայների 41,45 %-ը։ Նա արդեն զանգահարել է երկրորդ փուլում իր մրցակցին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։ Իր կողմնակիցների առաջ ելույթ ունենալով՝ Լը Պենն այդ արդյունքն անվանել է պատմական հաղթանակ իր կուսակցության համար և խոստացել է այս ամռանը շարունակել պայքարը խորհրդարանական ընտրություններում։

Կիրակի օրը Էմանյուել Մակրոնին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Բավարիայի» տնօրեն․ Չենք վաճառի Լեւանդովսկուն «Բարսելոնային»
Հաջորդ հոդվածըԹուրքիայի ՊՆ․ Իրաքի հյուսիսում գործողության առաջին փուլն ավարտված է