‘Ֆրանսիայի նախագահը կորցնում է ժողովրդականությունը’

675

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կորցնում է ժողովրդականությունը երկրի բնակչության շրջանում, ինչի մասին վկայում են TNS Sofres  կազմակերպության անցկացրած հարցման՝ հինգշաբթի հրապարակված արդյունքները: Կազմակերպությունը փետրվարի 21-ից 25-ը հարցում է անցկացրել գրեթե հազար ընտրողների շրջանում, և պարզվել է, որ նրանց ընդամենը 30 %-ն է վստահում նախագահին և հավատում, որ նա կարող է լուծել երկրի առջև ծառացած խնդիրները: Վարչապետ Ժան-Մարկ Էյրոյին վստահում է ընտրողների ընդամենը 28 %-ը: Այսպիսով, ԶԼՄ-ները նշում են, որ ընդամենը տասն ամսում նախագահը դարձել է երկրի վերջին 30 տարիների ամենաքիչ ժողովրդականություն վայելող առաջնորդը: «Մինչ օրս Ելիսեյան պալատը (նախագահը) կարող էր հպարտանալ, որ իր ընտրողները հավատարիմ են իրեն: Այժմ այդպես չէ»,- գրում է ֆրանսիական Figaro-ն:

Սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի 24-րդ նախագահի պաշտոնն ստանձնել է 2012 թ. մայիսի 15-ին, հիշեցնում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Սուրբ Սարգիս եկեղեցում ավարտվել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Ջաղինյանը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ’