‘
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն գալիք հոկտեմբերին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն: Նրա խոսքով եռակողմ հանդիպումը նախատեսվում է Փարիզում:
Դեսպանը նաև նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: «Կարծում եմ, որ այդ հանդիպումը կարևոր է խաղաղության պահպանման համար»,- ասել է Մոնիեն:
Հիշեցնենք, որ Սարգսյանն ու Ալիեւը վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն հանդիպել են երկու անգամ՝ օգոստոսի 8-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ եւ սեպտեմբերի 4-ին Ուելսում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ:
‘