‘
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ներկայացել է դատարան՝ ցուցմունք տալու 2012 թ. ընտրություններում օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ գործի շրջանակներում:
Երկու տարի առաջ Ֆրանսիայի սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ նախագահական ընտրարշավի ժամանակ Սարկոզին շատ ավելի միջոցներ է ծախսել, քան թույլ է տալիս օրենքը: Դատարանի այդ որոշումը նշանակում է, որ նրա թեկնածությունն առաջադրած կուսակցությունը չի կարող ծախսերի փոխհատուցում ակնկալել և, բացի այդ՝ պետք է տուգանք վճարի:
Ներկա դատական գործը կապված է այն բանի հետ, որ, ինչպես կարծում են իրավապահ մարմինները, տուգանքը պետք է վճարի անձամբ Սարկոզին, այլ ոչ թե նրա «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը:
Անցյալ կիրակի կայացած ընտրություններում Ֆրանսիայի նախկին նախագահի կուսակցությունը հաղթանակ է տարել իշխող սոցիալիստների նկատմամբ: Փոխանցում է BBC-ն:
‘