‘
Մարտի 21-ին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է ներկայացվել L\’Oreal ընկերության սեփականատեր Լիլան Բեթանկուրից անօրինական կերպով գումար ստանալու գործով, գրում է France-Presse լրատվականը:
Սակոզիին մեղադրան է ներկայացվել Բեթանկուրի աշխատակիցներին առերեսման և հարցաքննության երնթարկելուց հետո: Առերեսմանը մասնավորապես մասնակցել է L\’Oreal-ի սեփականատիրոջ նախկին դռնապանը: Քննիչները փորձում են պարզել, թե քանի անգամ է Սարկոզին հանդիպել Ֆրանսիայի ամենահարուստ կնոջը: Նախկին նախագահը, պնդում է, որ ընդամենը մեկ անգամ է արել դա, սակայն Բեթանկուրին շրջապատող մարդիկ ասում են, որ հանդիպումները մի քանիսն են եղել:
‘