‘Ֆրանսիայի ոստիկանությունը ռուսական մաֆիայի գործով 21 վրացու է ձերբակալել’

767

Վերջին մի քանի օրվա ընթացքում Փարիզում և Լիոնում ոստիկանության կողմից իրականացված գործողությունների արդյուքնում Վրաստանի 21 քաղաքացի է ձերբակալվել, գրում է Georgia Online-ը:

Ֆրանսիայում Վրաստանի դեսպանության հաղորդած տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածները վրացական ազգանուններ ունեն, սակայն նրանցից ոչ բոլորն են Վրաստանի քաղաքացի:

Ըստ Ֆրանսիայի ոստիկանության հայտնած տեղեկությունների՝ ձերբակալվածները կապված են Եվրոպայում ռուսական մաֆիայի հետ:

Դեպքի մասին այլ մանրամասներ առայժմ չեն շրջանառվում: 21 ձերբակալվածների անունները նույնպես հայտնի չեն:

Նախորդ հոդվածը‘Արմեն Աշոտյան. ԳԹԿ-ն կվերանայի քննական մի շարք հարցադրումներ անվավեր ճանաչելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախկին իշխանությունների օրոք նույնասեռականները շանտաժի միջոցով գաղտնի ծառայությունների մեջ են ներքաշվել ‘