‘Ֆրանսիայի քաղաքացին պահանջում է Նապոլեոն Ազիզյանից բռնագանձել ավելի քան 22 մլն. դրամ. Pastinfo’

675

Pastinfo-ն փոխանցում է, որ Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենը պահանջել է նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից բռնագանձել 22 մլն. ՀՀ դրամ, ինչպես նաև` այդ գումարին շուրջ 2 տարի շարունակ ավելացած տոկոսները: Բանն այն է, որ 2010թ. նոյեմբերի 15-ին Նապոլեոն Ազիզյանը ֆրանիսայի քաղաքացուց մեկ ամիս ժամկետով պարտքով վերացրել է 22 մլն. դրամ` պարտավորվելով այն մեկ ամսից չվերադարձնելու դեպքում վճարել 4 տոկոսի չափով տուգանք:  Բայց անցել է 2 տարի, իսկ Նապոլեոն Ազիզյանը չի վերադարձրել ոչ պարտքը, ոչ էլ տոկոսները: 2 տարի անց ֆրանսիացին ի վերջո դիմել է դատարան և շահել դատը:  Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նախկին պատգամավորին պարտավորեցրել է վճարել 22 մլն. դրամը և այդ գումարի նկատմամբ սկսած 2010 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև գումարի փաստացի վերադարձման օրը հաշվարկված տոկոսները:  Նախկին պատգամավորը բողոքարկել է հիշյալ որոշումը վերաքննիչ դստարան: Սակայն այս ատյանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը

Շարունակությունն՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը Դոլարի եւ Եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին’