‘Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը հետաձգվել է բողոքի ցույցերի պատճառով’

823

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի «Պարի Սեն-Ժերմեն» և «Մոնպելյե» հանդիպումը տեղափոխվել է՝ Փարիզում անցկացող ակցիաների պատճառով։

«Գազետա.ռու»-ն գրում է, որ Փարիզի ոստիկանությունը պահանջել է հետաձգել խաղը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 8-ին, «Պարք դե Պրովանս» մարզադաշտում: Ավելի ուշ կհայտարարվի հանդիպման նոր ժամկետը։

Նշենք, որ Ֆրանսիայում նոյեմբերի կեսերից սկսվել էր զանգվածային բողոքի ցույցեր՝ ավտոմոբիլային վառելիքի գնի բարձրացման դեմ: Իսկ այսօր Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես բենզինի և դիզվառելիքի գների աճի մորատորիում են սահմանել՝ վեց ամսով: 

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն վերադարձնում է Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունը «Եվրոպայի լիգա 2»-ի տեսքով’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-ից հեռանալուց հետո Ռոնալդուն պատրաստ չէ վերադառնալու Իսպանիա ‘