ԱԳՆ ղեկավարները ուզում են հանդիպել Լավրովի հետ

156

Եվրամիության հնարավոր արգելքը ռուսաստանյան կողմի հետ երկկողմ բանակցություններ վարելու վերաբերյալ չի խանգարում, որ Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները համառորեն հանդիպում խնդրեն Սերգեյ Լավրովի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում։

Նրա խոսքով՝ Բրյուսելը «թաքուն» համոզում է շփումներ չունենալ այն երկրներին, որոնց հետ Մոսկվան պատմական, տնտեսական և մարդասիրական բազմաթիվ կապեր ունի։ Միաժամանակ՝ «արևմտյան պարոնայք» իրենք են խնդրում հանդիպել, շեշտել է Զախարովան։

«Անուննե՞ր եք ուզում։ Այդ շարքում են՝ Ֆրանսիան, Բերբոքը՝ Գերմանիան, նաև Հյուսիսային Եվրոպայի ներկայացուցիչն է հանդիպում խնդրել Սերգեյ Լավրովի հետ։ Երկրորդ օրն են դիմել»,- նշել է Զախարովան։

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ մեկուսացման գաղափարը, մասնավորապես՝ լուսանկարվելու արգելքը, ձախողվել է, և Գլխավոր ասամբլեան դրա ևս մի ապացույցն է դարձել։ Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Ռուսաստանի սենյակը դարձել է բանակցությունների կենտրոն այդ հարթակում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նախապես ծրագրված բանակցությունները Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Լավրովի միջև չեղարկվել են։ Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիոս Պելեկանոսի խոսքով՝ Եվրամիությունն արգելել է երկկողմ հանդիպումները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՉիժովը խոստացել է «տրիբունալ՝ կիևյան ռեժիմի նկատմամբ»
Հաջորդ հոդվածըԿուլեբան պատասխանել է ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ հարցին