‘
Աղմկալի համբավ ունեցող ֆրանսիացի կատակերգու դերասան Դյեդոննե Մբալա-Մբալան Փարիզի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել՝ ահաբեկչությունն արդարացնելու համար, և դատապարտվել է երկու ամսվա պայմանական կալանքի:
Փարիզում Charlie Hebdo երգիծական ամսագրի աշխատակիցների սպանությունից հետո նա Facebook սոցիալական ցանցում տեղադրել է հայտարարություն. «Ես Շառլի Կուլիբալին եմ (Ամեդի Կուլիբալին փարիզյան ահաբեկիչներից մեկն էր, որ հարձակվել էր հրեական խանութի վրա և պատանդներ էր վերցրել):
Դյեդոննեն պնդում է, որ ինքը հրեատյաց չէ: Սակայն նա մի քանի անգամ տարբեր պատիժների է դատապարտվել՝ ռասայական հողի վրա ատելություն հրահրելու համար: Ֆրանսիական մի քանի քաղաքներ արգելել են կատակերգուի ելույթներն իրենց մոտ: Բրիտանական իշխանությունները նույնպես բազմիցս արգելել են նրա ներկայացումները՝ ռասիստական և հակահրեական բնույթի պատճառով: Իսկ 2014 թ. փետրվարին Դյեդոննեին արգելել են մուտք գործել Մեծ Բրիտանիա: Փոխանցում է BBC-ն:
‘