‘
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն մահացու վիրավորվել է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցող փառատոնում ելույթ ունենալիս և մահացել հիվանդանոցի ճանապարհին:
Անցյալ շաբաթ օրը ցլամարտի ժամանակ Ֆանդիդնոն խճճվել է իր թիկնոցի մեջ և ցած ընկել, և այդ պահին ցուլը հարձակվել է նրա վրա:
Ինչպես հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները, 36-ամյա Ֆանդինոյի թոքն է վնասվել, և նա հիվանդանոցի ճանապարհի մահացել է սրտի նոպայից:
Իսպանիայի արքայական ընտանիքը, ինչպես նաև վարչապետ Մարիանո Ռախոյը և երկրի մշակույթի նախարարը խորը ցավակցություն են հայտնել «մեծ ցլամարտիկի» մահվան կապակցությամբ:
Ցլամարտը շարունակում է հակասական արձագանքների արժանանալ. հակառակորդներն այն անվանում են բարբարոսություն, մինչդեռ կողմնակիցները պնդում են, որ դա արվեստի հնագույն տեսակ է, որի արմատները հասնում են մինչև ազգի անցյալը:
Ցլամարտը ծնվել է Իսպանիայում, սակայն մոտավորապես 150 տարի առաջ տարածվել է նաև Ֆրանսիայում, որտեղ, France-Presse-ի տվյալներով՝ ամեն տարի ցլամարտի ընթացքում սպանվում է հազարից ավելի ցուլ: Սակայն 2012 թ. ցլամարտը օրինական է ճանաչվել այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը մերժել է կենդանիների պաշտպանների հայցը՝ այն արգելելու պահանջով:
Փոխանցում է BBC-ն:
‘