‘Ֆրանսիայում Լուսնի փոշուց և Մարսի հողից գինի են պատրաստել’

593

Ֆրանսիացիներին նոր տեսակի գինիով զարմացնելն իսկապես հեշտ չէ: Մի երկրում, որտեղ տարեկան 49 մլն հեկտալիտր գինի է արտադրվում, գրեթե անհնար է նորամուծություն կատարել, սակայն երկնաքարերի ուսումնասիրությամբ զբաղվող Բրյունո Ֆեկտայիին և Կարին Բիդոյին այս հարցում հաջողվել է անել անհնարինը:

Ֆրանսիայում հայտնի երկնաքարերի «որսորդների» այս զույգը Լուսնի փոշուց և Մարսի հողից պատրաստված գինու բաղադրատոմս է մշակել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ երազանքների գիրկն ընկնեն և իրենց ավելի  մոտ զգան աստղերին: Երբ Լուսնի փոշու և Մարսի հողի մասնիկները հպվում են քիմքին, կարելի է զգալ գինու հիրավի երկնային համը»,- ասել է Ֆեկտային:

Նախորդ հոդվածը‘Չեխիայի գործող նախագահն ընտրությունների 2-րդ փուլում կպաշտպանի նախկին վարչապետի թեկնածությունը’
Հաջորդ հոդվածը‘Մոլդովայի առողջապահության նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել’