‘
Ֆրանսիայի իշխանությունները հուլիսի 16,17-18-ը համազգային սգո օրեր են հայտարարել:
Բոլոր պետական հիմնարկների վրա ծածանվող պետական դրոշները կխոնարհվեն: Այդ մասին հաղորդել է Le Figaro-ն:
Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:
«Մենք բախվել ենք պատերազմի, որը մեզ ահաբեկչությունն է հայտարարել: Մենք այն կկասեցնենք: Մենք ուզում ենք հասնել ազգի միասնությանը: Միակ պատասխանը, որ տալիս ենք՝ Ֆրանսիան միասնական է»,- ասել է վարչապետը:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘