‘
«Ալլահ ակբար» բացականչող վարորդը վրաերթի է ենթարկել 11 հետիոտնի Ֆրանսիայի Դիժոն քաղաքի տարբեր հատվածներում: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ տուժածներից երկուսը ծանր մարմնական վնասվածք են ստացել:
Կես ժամվա ընթացքում տղամարդը առնվազն հինգ վրաերթ է կատարել, որից հետո ձերբակալվել է:
Հաղորդվում է, որ դա, «ամենայն հավանականությամբ՝ անհավասրակշիռ մարդ» է, որը բուժման մեջ է եղել հոգեբուժարանում: Ֆրանսիայի ՆԳ նախարարության ներկայացուցիչը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ իր տվյալներով՝ հարձակվողը միայնակ է գործել: Փոխանցում է BBC-ն:
‘