‘Ֆրանսիայում ձերբակալվել են Սիրիայում «ջիհադի» համար գրոհայիններ հավաքագրողների’

659

Ֆրանսիական ոստիկանությունը հայտարարել է Փարիզում  և երկրի հարավում չորս անձանց ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Սիրիայի քաղաքացիական պատերազմին մասնակցելու համար իսլամիստների հավաքագրել մեջ:

Ձերբակալությունները կատարվել են  Ֆրանսիայի քաղաքացի Մեհդի Նեմուշի կալանավորման հաջորդ օրը, որը կասկածվում է Բրյուսելի Հրեական թանգարանում երեք մարդու սպանության մեջ: Նեմուշը ձերբակալվել էր անցյալ ուրբաթ, Մարսելի երկաթուղային կայարանում: Հետաքննությունը հարյտարարել է, որ նա արդեն խոստովանել է իր հանցանքը, նաև այն, որ մեկ տարի կռվել է Սիրիայում իսլամիստների կողմից:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազանյովը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, թե «Ֆրանսիայում կան մարդիկ, ովքեր հավաքագրում են ջիհադականների: Մենք այժմ փորձում ենք ձերբակալել նրանց: Ահաբեկիչների դեմ պայքարը կշարունակվի անդադար»:

Սակայն որքան հայտնի է, երկուշաբթի օրն իրականացված ոստիկանական գործողությունը ոչ մի կապ չուներ Մեհդի Նեմուշի ձերբակալման հետ: Նա ձերբակալվել էր Ամստերդամից Մարսել ժամանած ավտոբուսի զննության ժամանակ, երբ թմրանյութ որոնող ոստիկանները նրա ուղեբեռում հայտնաբերել էին Կալաշնիկովի ավտոմատ և ատրճանակ: Ուղեբեռում եղել էր նաև սպիտակ պաստառ՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» մակագրությամբ. դա ջիհադականների խմբավորումներից մեկի անվանումն է, որը պայքարում է Սիրիայում Ասադի իշխանության դեմ:  Ենթադրվում է, որ այժմ Սիրիայում են գտնվում առնվազն 700 ջիհադականներ Ֆրանսիայից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Որոտանն ու Հովիկ Աբրահամյանը’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Սողանքի հետեւանքով փակվել է Վանաձոր-Ալավերդի ճանապարհը (Տեսանյութ)’