‘
Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած ավտովթարին զոհ են գնացել ավելի քան մեկ միլիոն մեղուներ: Այդ մասին հաղորդել է The Local-ը:
Մեղրամոմի 72 փեթակ տեղափոխող բեռնատարը, յուրաքնաչյուրի մեջ՝ 20 հազար մեղու, բախվել է մարդատար մեքենայի: Հարվածի արդյունքում փեթակները կոտրվել են, և մեղուների մեծ մասը խեղդվել է սեփական մեղրի մեջ:
Այնուամենայնիվ, տասնյակ հազարավոր միջատներ փրկվել են, ապա գրոհել դեպքի վայր ժամանած ոստիկանների ու փրկարարների վրա:
Վթարի պատճառած վնասը, նախնական տվյալներով, կազմում է ավելի քան 7 հազար եվրո:
Ֆրանսիան եվրոպական մեղվաբուծության կենտրոններից մեկն է: Մոտավոր հաշվարկներով՝ երկրում կա գրեթե 69 հազար մեղվաբույծ: Մեղրի արտադրությունը հիմնականում կենտրոնացված է երկրի հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի առափնյակին, որտեղ կլիման թույլ է տալիս մեղվաբուծությամբ զբաղվել կլոր տարին, փոխանցում է lenta.ru-ն:
‘